7 խաղ 2 միավոր. Հայաստանը ոչ-ոքի խաղաց Դանիայի հետ
Երկրորդ խաղակեսում էլ հանդիպման պատկերն էականորեն չփոխվեց, թիմերը շարունակեցին ոչ դիտարժան ու սխալներով առատ խաղ ցուցադրել: Թեեւ գնդակը հայտնվում էր թիմերի տուգանային հրապարակում, սակայն որոշիչ հարված ոչ մեկին էլ չէր հաջողվում կատարել:
Դանիան աստիճանաբար սկսեց մեծացնել ճնշումը, սակայն առջեւի գծում թիմի խաղն ակնհայտորեն չէր ստացվում: Հայաստանի ընտրանին հիմնականում հեռվից էր փորձում անհանգստացնել հյուրերի դարպասապահ Կասպեր Շմեյխելին: Իսկ ահա հաշիվը բացելու ամենառեալ շանսն ուներ Յուրա Մովսիսյանը, սակայն մոտ տարածությունից նրա կատարած հարվածից հետո գնդակը չհայտնվեց դարպասում: Այնուհետեւ վտանգավոր դիրքում հայտնվեց փոխարինման մտած Արտյոմ Սիմոնյանը, ու կրկին գնդակը դուրս եկավ աննշան շեղությամբ:
ԵՎՐՈ-2016-ի ընտրական մրցաշարում Հայաստանի ընտրանին անցկացրած 7 հանդիպումներում վաստակեց 2-րդ միավորը, իսկ Դանիան 12 միավոր ունի ու շարունակում է հույսեր պահպանել Ֆրանսիայում կայանալիք ԵԱ-ին մասնակցելու համար: