ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Սարգիս Հովսեփյանը գոհ է հայերի ցույց տված խաղից

0

«Այսօր գերազանց խաղացին բոլորը, հատկապես, պաշտպանները: Նրանք բոլորն էլ գեղեցիկ խաղ ցույց տվեցին: Տղաները շատ դժվար դրության մեջ էին, սկսել էին չհավատալ իրենց, այսօր անմնացորդ նվիրվել էին ու այնքան հոգնած էին, որ հանդերձարանում չէին կարողանում խոսել: Այսօր կարող էինք նաեւ երեք միավոր վաստակել, բայց սա ֆուտբոլ է ու չստացվեց: Կարծում եմ երկրպագուներն էլ են ուրախ»,- ասել է Հովսեփյանը:

Հովսեփյանն իրեն տեսնում է գլխավոր մարզչի պաշտոնում` ինքը հասկանում է տղաներին, իսկ նրանք էլ իրեն. «Ցանկացածն էլ կցանկանար գլխավորել այս թիմը, սակայն ես չեմ որոշողը, դա պետք է անի ՀՖՖ նախագահը»: