Արթուր Ալեքսանյանը 2-րդ տարին անընմեջ Աշխարհի չեմպիոն է
Մեր ամենաուժեղ ու տիտղոսակիր մարզիկներից մեկն այս անգամ եւս հուսախաբ չարեց: Նա մեկը մյուսի հետեւից անցկացրեց տպավորիչ գոտեմարտեր, հաղթեց ճապոնացի, նորվեգացի, ուկրաինացի, ռումինացի ըմբիշներին ու դուրս եկավ եզրափակիչ:
Այստեղ նրան սպասում էր Իրանի ներկայացուցիչ Ղասեմ Ռեզայի: Առաջին իսկ րոպեներից հայ մարզիկն իր ձեռքը վերցրեց ընթացքն ու վաստակեց առաջին երկու միավորը: Երկրորդ մրցափուլում եւս Ալեքսանյանն անկասելի էր ու տոնեց գեցեղիկ հաղթանակ` դառնալով Աշխարհի չեմպիոն:
Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական հավաքականը Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ արդեն իսկ նվաճել է Օլիմպիական խաղերի երկու ուղեգիր: Բացի Ալեքսանյանից Ռիոյում հանդես կգա նաեւ Միհրան Հարությունյանը: