ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարը վերահաստատել է ԵՄ-ի մտահոգությունները

0
ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը այսօր Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դիրկ Լորենցի և պատվիրակության քաղաքական հարցերով նորանշանակ պատասխանատու Անդրեա Խալուպովային հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը և տեղի ունեցած միջադեպերի մանրամասները:


Դավիթ Տոնոյանը, ՊՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, մտահոգություն է հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ:


«Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դ. Լորենցը վերահաստատեց ԵՄ-ի մտահոգությունները և հորդորները` տեղում զսպվածություն ցուցաբերելու, հրադադարը խստիվ պահպանելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շուտափույթ խաղաղ և համընդգրկուն կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու մասին»,- ասված է հաղորդագրությունում։


Տոնոյանը ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին տեղեկացրել է նաև սեպտեմբերի 3-6-ը Հայաստանում անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների, դրանց նպատակի և շրջանակների մասին: