ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Ստորագրվել է 24 դոլարով ռուսական գազի էժանացման մասին համաձայնագիրը

0
ՌԴ էներգետիկայի ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները համաձայնագիր են ստորագրել Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի փոփոխության մասին։ Համաձայն փաստաթղթի, Հայաստան մտնող 1000 խմ գազի գինը 189 դոլարից կդառնա 165 դոլար:


Հիշեցնենք, այս էժանացումը սակագնի վրա որևէ կերպ չի անդրադառնա։ «Գազպրոմ Արմենիա»-ի խոսնակ Շուշան Սարդարյանը ավելի վաղ «Ազատությանը» տեղեկացրել էր, որ գազը էժանացել է մինչև սահման հասնելը, որպեսզի «Գազպրոմ» ընկերությունը դրամի արժեզրկման պատճառով վնասներ չկրի։ 


Կողմերը ստորագրել են նաև արձանագրություն «Արմգազպրոմ» ընկերության բաժնեմասերի գնման և հետագա գործունեության մասին փոփոխությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն փաստաթղթի` հայկական կողմը պարտավորվում է ապահովել տնտեսական արդյունավետ աշխատանք ինչպես երկրի շուկայում, այնպես էլ արտահանման առնչությամբ: ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստան առանց մաքսային տուրքի արտահանվել է 70.000 տոննա նավթամթերք և 1 միլիարդ խմ բնական գազ, հայտնում է «Արմենպրեսը»։