ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Հայաստանն ու ԵՄ-ն շարունակում են աշխատել համաձայնագրի շուրջ

0

«Մենք փնտրում ենք մի համակարգ, որի պարագայում բոլոր կամուրջները չեն փլուզվի: Մենք գիտակցում ենք, որ ասոցացման մասին համաձայնագիրը հնարավոր չէ: Բոլորը պատրաստ են գտնելու ավելի դյուրին տարբերակ, որը պակաս պահանջկոտ կլինի»,- Ժան Ասլեբորնի խոսքը մեջբերում է «Սպուտնիկ» գործակալությունը:

ԵՄ-ում նախագահող Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարն այս մասին ասել է ԵՄ պետությունների ԱԳՆ ղեկավարների հետ ոչ պաշտոնական հանդիպումից հետո:

«Մենք Հայաստանին առաջարկություն ենք արել, եւ Հայաստանը դրական է արձագանքել»,- հայտարարել է նախարարը:

Ժան Ասելբորնն ասել է, որ նոր համաձայնագիրը, որը դեռ մշակման փուլում է, մաքսային արտոնություններ չի նախատեսելու: