ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Մխիթարյան. Դանիայի դեմ խաղում կհասնենք դրական արդյունքի

0

«Մենք մեծ ճնշում չենք զգում, քանի որ այլեւս խմբից դուրս գալու ոչ մի հնարավորություն չունենք: Երկու խաղ ունենք անցկացնելու՝ Դանիայի ու Ալբանիայի դեմ, իսկ ընկերական խաղում էլ մրցելու ենք Ֆրանսիայի հետ: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր խաղից էլ միավոր վաստակենք»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին ասել է Մխիթարյանը:

Ըստ ֆուտբոլիստի, Դանիայի դեմ իրենք ավելի լավ խաղ են ցույց տալու, քան դա արել են սերբերի հետ. «Հավատում եմ, որ հայերի համար արդյունքը դրական է լինելու: Մրցակիցը շատ ուժեղ է, բայց մենք պետք է նրան թելադրենք մեր խաղը»:

Նա նաեւ անդրադարձել է ԵՎՐՈ-2016-ի ընտրական I խմբում ունեցած ընդամենը մեկ միավորին, նշելով, որ ճիշտ է, երկար ժամանակ հաղթանակ չունենալը ճնշվածություն է առաջացնում, բայց Դանիայի դեմ հանդիպմանն իր խաղընկերները նման բան չեն զգա:

«Պետք է ամեն նոր օր փորձել հասնել հաջողության, ու սեպտեմբերի 7-ը չպետք է բացառություն լինի: Երբ մենք հաղթում ենք, հայերի դեմքերին ժպիտ է հայտնվում, փողոցներում երաժշտություն է հնչում, մարդիկ տոնում են մեր հաղթանակը: Սրանից լավ բան լինել չի կարող: Ահա այդ ժպիտներն էլ ինձ մոտիվացնում են»,- եզրափակել է հավաքականի ավագը:

Հայաստանի ու Դանիայի ընտրանիների հանդիպումը կայանալու է այսօր ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում: