ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Հայաստան-Դանիա. Հանրապետական ստադիոնում առաջին կեսից հետո 0:0 է

0

Հայ ֆուտբոլիստները հյուրընկալում են Դանիայի հավաքականին, ու առաջին խաղակեսից հետո հաշիվը դեռ չի բացվել:

Առաջին իսկ րոպեներից Հայաստանի ընտրանու դարպասի մոտ արդեն թեժ էր: Նախ դանիացիները վտանգավոր տուգանային իրացրին, այնուհետեւ՝ անկյունային:

Սակայն րոպեներ անց խաղի պատկերը կտրուկ փոխվեց, ու արդեն գրոհներ անցկացնելու հերթը հայերինն էր: Նրանք պաշարել էին Կասպեր Շմեյխելի դարպասն ու մեկը մյուսի հետեւից վտանգավոր պահեր էին ստեղծում, սակայն խաղատախտակի վրա շարունակում էին 0-ներ վառվել:

Դանիայի ընտրանին, որն ի տարբերություն Հայաստանի, դեռ պայքարում է Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար, չի շտապում ու կտրուկ գործողությունների չի դիմում: