Մորտեն Օլսեն. Մենք լավ ենք պատրաստված Հայաստանի դեմ խաղին
«Հայաստանն ունի ընդամենը մեկ միավոր, որն անցած տարի վաստակել էր Սերբիայի հետ խաղում: Ես հույս ունեմ, որ այս պահին մենք լավ ենք պատրաստված վաղը կայանալիք Հայաստանի դեմ հանդիպմանը»,- Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Օլսենը:
Դանիայի հավաքականի մարզիչը նշել է, որ Հայաստանի ընտրանին ճկուն թիմ ունի ու կարող է խաղալ տեխնիկապես գրագետ ֆուտբոլ:
Հայաստան-Դանիա ընտրական հանդիպումը կայանալու է վաղը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ժամը 20:00-ին: Ընտրական խմբում Հայաստանն ունի ընդամենը մեկ միավոր, իսկ Դանիան 11 միավորով հավակնում է դուրս գալ ԵԱ-ի եզրափակիչ փուլ: