ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Սարգիս Հովսեփյան. Մեր հավաքականը հաղթանակի ծարավ է

0

Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն ասել է, որ Սերբիայի հետ խաղում փորձում էին հակագրոհների վրա խաղալ:

«Հասկանալի էր, որ սերբերը փորձելու էին գրոհել, ու առաջացած բաց դիրքերն էլ պետք է օգտագործեինք, բայց չստացվեց: Եզրերում պետք է զգույշ լինեինք, քանի որ տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ ունեն ու նրանց եզրային փոխանցումները վանգավոր էին»,- ասել է մարզիչը:

Նրա խոսքով, առաջին կեսում ինչ-որ չափով տղաներն առաջադրանքը կատարել են, սակայն երկրորդ կեսում ամբողջ թիմի խաղը չի ստացվել. «Հիմա աշխատանք ենք կատարում, որ այդ բացերը լրացնենք: Սեփական հարկի տակ կփորձենք ուրախացնել մեր երկրպագուներին»:

Հովսեփյանն ընդգծել է, ոչ իրենք ծարավ են հաղթանակի, քանի որ վերջին անգամ ավելի քան մեկ տարի առաջ են դրական արդյունք արձանագրել:  «Դրանից լավ մոտիվացիա լինել չի կարող: Ամեն ինչ անելու ենք Դանիային հաղթելու համար» ,- ավելացրել է նա:

Հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն էլ նշել է, որ շատ դժվար է Սերբիայից կրած պարտությունից հետո վերականգնվել:

«Բայց թիմում տրամադրությունը նորմալ է: Ամեն ինչ կանենք, որ երկրպագուների հավատն ու վստահությունը վերականգնենք: Երկրպագուների առաջ պետք է արդարանանք ու ապացուցենք, որ կարող ենք 2 տարի առաջ ցուցադրած ֆուտբոլը խաղալ»,- նշել է նա: