Տավուշում հակառակորդի գնդակից վիրավորներ կան
Մեդիամաքսի տեղեկություններով՝ Ներքին Կարմիրաղբյուր համայնքում վիրավորվել է պայմանագրային զինծառայող, 1972թ. ծնված Գառնիկ Լալայանը, որը Բերդի հիվանդանոցից գիշերը տեղափոխվել է Երեւան: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Վազաշենում հակառակորդի կրակոցներից վիրավորվել է Պառավաքար համայնքի երեք բնակիչ: Նրանք տեղափոխվել են Իջեւանի հիվանդանոց: Վիրավորներից մեկը, առաջին բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել հիվանդանոցից: Երկուսը բժիշկների հսկողության տակ են, նրանց վիճակը կայուն է:
Կեսգիշերն անց կրակոցները հիմնականում դադարել են: Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանն այսօր առավոտյան Մեդիամաքսի հետ զրույցում նշել է, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է: