Հակառակորդի գնդակից Արցախում երկու հայ զինծառայող է զոհվել
Ինչպես հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը, սեպտեմբերի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում, մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Քիչ առաջ Twitter-ի իր էջում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը եւ հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես բանացկված եւ խաղաղ կարգավորմանը: