ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Բացվել է հանրապետության ամենախոշոր սպանդանոցը

0
Այսօր Արարատի մարզի Մասիս համայնքում տեղի է ունեցել հանրապետության ամենախոշոր սպանդանոցի բացման արարողությունը, որին մասնակցել են գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:


Այս մասին հաղորդում է գյուղատնտեսության նախարարությունը, նշելով, որ սպանդանոցը հիմնադրվել է հայ-իրանական համատեղ «Ոսկե կացին» ընկերության կողմից:


«Սպանդանոցը զբաղեցնում է 2400 քմ տարածք և ունի բոլոր անհրաժեշտ սառնարանային սարքավորումները մսի պահպանությունը իրականացնելու համար: Այն մեկ հերթափոխում կարող է մորթի ենթարկել 1000 գլուխ մանր եղջերավոր և մինչև 200 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ»,-նաև նշված է գյուղնախարարության հաղորդագրության մեջ:


Ըստ դրա, Սերգո Կարապետյանն իր ողջույնի խոսքում նշել է, թե սպանդանոցի շահագործմամբ «հնարավոր կդառնա մեծացնել դեպի հարևան երկիր հատկապես ոչխարի մսի արտահանման ծավալները, ինչը կնպաստի Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացմանը»: