ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Քննարկվում է Երևանում տրանսպորտի միասնական քարտային համակարգ ներդնելու հարցը

0
Երևանի քաղաքապետարանը քննարկում է մայրաքաղաքային տրանսպորտի համար միասնական քարտային համակարգի ներդրման հարցը:


«Դա մեծ նվաճում կլինի մեր քաղաքի համար, բնականաբար և ուսանողները, և թոշակառուները իրենց առավելությունները և արտոնությունները կունենան», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:


Քաղաքապետը նաև նշել է, որ այս պահին Երևանի քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխություն հարց դրված չէ:


«Մենք ստեղծել ենք տրանսպորտի ոլորտի միջազգային փորձը ուսումնասիրող հանձնաժողով, և արդեն այդ հանձնաժողովը հասել է որոշակի փուլերի, սակայն կոնկրետ այս պահին Երևանի քաղաքային տրանսպորտի գնի փոփոխության հարց չկա, - ասել է Տարոն Մարգարյանը: