ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Լեւոն Արոնյանը դարձել է Սինքվիլդի Գավաթի հաղթող

0

Կայացած վերջին տուրում հայ գրոսմայտերը ոչ- ոքի է խաղացել Վեսելին Թոփալովի (Բուլղարիա) հետ ու 6 միավորով նվաճել հաղթողի կոչումը:

Նա իրեն հետապնդող շախմատիստներին գերազանցել է 1 միավորով: 5միավորով 2-րդ ու 3-րդ տեղերն են զբաղեցրել Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն (Նորվեգիա) ու Հիկարու Նակամուրան (ԱՄՆ):

Վերջին շրջանում Արոնյանին հետապնդում էին անհաջողություններն ու նա բավականին անվստահ էր հանդես գալիս մի շարք մրցաշարերում: Երկարատեւ ընդմիջումից հետո սա նրա տոնած առաջին նվաճումն է: