ՀՀ-ում մեկնարկում է «Շանթ-2015» զորավարժությունը
Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում այսօր տեղի է ունեցել ճեպազրույց, որի ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին իրազեկել են զորավարժության մասին:
««Շանթ-2015» զորավարժություն պլանային բնույթի է եւ նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության եւ ագրեսիայի հետմղման ընթացքում պետական եւ ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության եւ գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը»,- ասված է հաղորդագրությունում:
ՊՆ-ում նշել են, որ հաշվի առնելով Հայաստանի շուրջ եւ մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը՝ զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը եւ իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը: