ru24.pro
Новости по-русски
Июнь
2014

Արգելվել է «Թամարա»-ի որոշ ապրանքների արտադրությունը

0
Արգելվել է «Թամարա»-ի որոշ ապրանքների արտադրությունը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշումով արգելվել է «Թամարա» ՍՊԸ-ի «Քսան կոպեկ», «Կարմեն» եւ «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրությունը:

««Թամարա» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Թամարա» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Քսան Կոպեկ», «Կարմեն» եւ «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին եւ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը եւ տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան», - ասված է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդագրության մեջ: