Ամերիկյան համալսարանի Մեդիա լաբը՝ հանուն քաղաքացիական դիսկուրսի խթանման
Հունիսի 6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի է ունեցել Մեդիա լաբի պաշտոնական բացումը: Լաբորատորիայի միջոցով համալսարանում նպատակ ունեն խթանելու Հայաստանում քաղաքացիական դիսկուրսը՝ ամրապնդելով ժողովրդավարական մշակույթը եւ չեզոքացնելով մեդիադաշտ ներթափանցած ապատեղեկատվությունը:
Մեդիա լաբի ստեղծումը հնարավոր է դարձել շնորհիվ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Ամերիկյան դպրոցներ եւ հիվանդանոցներ արտասահմանում» (ASHA) ծրագրի դրամաշնորհի, որը համալսարանը շահել էր 2021 թվականի հոկտեմբերին... Читать дальше...