Չխեղճացող եւ չլսող երեխաներին պարել սովորեցնող Հայկը
Հայելիներով սենյակում 5-րդ դասարանցիները սպասում են ուսուցչին, պարի դաս է լինելու։ Քանի դեռ ուսուցիչը հանդերձարանում է՝ երեխաները վազվզում են, կատակում, «աղմկում»՝ ժեստերի լեզվով։ «Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում» ենք։ Դպրոցը գիշերօթիկ է, ունի մոտ 120 աշակերտ, երեխաներն այստեղ սովորում են նույն ծրագրով, ինչ հանրակրթական դպրոցների իրենց հասակակիցները, նաեւ մասնակցում են կավագործության, պարի եւ այլ դասերի։
«Ես Հայկ Հոբոսյանն եմ, ի ծնե չլսող եմ։ Ազատ եմ մեծացել ու երբեք չեն խղճացել չլսելու համար». Читать дальше...