Ռիքերը Երեւանում քննարկելու է բանակցություններին ԱՄՆ աջակցության հարցերը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 1-ից 4-ը նա կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
«Քննարկվելու է Միացյալ Նահանգների աջակցությունը տեւական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում:
Նախքան Հայաստան ժամանելը Ֆիլիպ Ռիքերը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում: