Ինչպես հայաբնակ գյուղը դարձնել վրացաբնակ
Ցուցանակ չունեցող գյուղերը հաջորդաբար փռվել են սարերի փեշերին։ Եթե տեղացի չլինի հետդ, չես էլ իմանա՝ որտեղ ես գտնվում և ուր ես գնում։ Առավել ևս, երբ հիմնական ճանապարհի փոսերը շրջանցելու համար տեղացի վարորդները ավտոմեքենան հողե ճանապարհներով են վարում՝ սարերի կամ արտերի միջով։