Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի, Ռուսաստանն ու Ադրբեջանը նախատեսում են «զգալիորեն ընդլայնել և հստակեցնել ռազմատեխնիկական համագործակցությունը»:
Չնայած Ադրբեջանը չի անդամակցում ՀԱՊԿ-ին, հատկապես վերջին շրջանում երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը արագորեն զարգանում է:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվից, ուր անակնկալ այցով մեկնել էր երեկ, կայցելի Երևան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին... Читать дальше...