Հայաստան է ժամանել ՀՀ քաղաքացիներին տեղափոխող վերջին ինքնաթիռը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 30-ին՝ ժամը 19.02-ին, Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երևան ժամանեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը՝ 4-րդ` վերջին չվերթով Հայաստան տեղափոխելով 51 ՀՀ քաղաքացու: