Բացահայտվել է Եղեգնաձորում 91-ամյա կնոջ սպանությունը. ձերբակալվել է 16-ամյա երիտասարդ
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 91-ամյա Վարդուշ Սիմոնյանի սպանությունը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Կասկածյալը ձերբակալվել է: