Ստեփանակերտում չեղյալ են հայտարարվել Մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումները
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հրավիրած շտապ խորհրդակցության ժամանակ որոշվել է չեղյալ հայտարարել Մայրաքաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դժբախտ միջադեպով պայմանավորված՝ Մայրաքաղաքի օրվա տոնակատարության կազմակերպման և անցկացման միջոցառումների ծրագիրը չեղյալ է հայտարարվել: