Մալայզիացի գործարարն իր Jaguar S-Type-ը զարդարել է 4600 խաղալիք մեքենայով (լուսանկարներ)
Խաղալիք մեքենաների հսկայական հավաքածու ունեցող մալայզիացի գործարարն իր Jaguar S-Type մոդելի ավտոմեքենան զարդարել է այդ հավաքածուի մաս կազմող 4600 գունագեղ խաղալիքով:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, արտասովոր տեսք ունեցող ավտոմեքենան գործարարի հայրենի Կուալա Լումպուրում գրավել է բոլորի ուշադրությունը։
Քաղաքում շրջող արտասովոր մեքենայի մասին լուրերն արագ տարածվել են և շաբաթներ շարունակ քննարկվել սոցցանցերում, ինչպես նաև տեղի լրատվամիջոցներում:
Լրատվամիջոցներին հաջողվել է պարզել, թե ով է տարօրինակ մեքենայի տերը: 34-ամյա մալայզիացին խաղալիք մեքենաներ է հավաքել 13 տարեկանից և 5000 նմուշից բաղկացած հավաքածու է ստեղծել:
