ru24.pro
Все новости
Январь
2017

Նավերի լոնդոնյան ցուցադրությանը ներկայացված ամենաշքեղ զբոսանավն արժե շուրջ 6 մլն ֆունտ ստերլինգ (լուսանկարներ)

0

Լոնդոնում անցյալ շաբաթ մեկնարկել է շքեղ նավերի ամենամյա ցուցադրությունը, որին ներկայացվել են նորագույն զբոսանավերը:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, ցուցադրությանը 400 նավ է ներկայացվել, որոնցից յուրաքանչյուրը կարող են գրավել ուղևորներին իրենց տեխնոլոգիական հագեցվածությամբ և զանազան հարմարավետություններով` նորաոճ բարերով, լոգասենյակներով և հյուրերի համար նախատեսված շքեղ սենյակներով:

Առավել աչքի ընկնող նորույթներից մեկը միանգամից 10 շքեղ սենյակ է առաջարկում ուղևորների համար:  Sunseeker 95 անվանումն ստացած զբոսանավը ցուցադրությանը ներկայացված ամենաթանկարժեքն է: Զբոսանավը գնահատվում է 5.9 մլն ֆունտ ստերլինգ: