ru24.pro
Все новости
Январь
2017

Ռունիի սքանչելի գոլը փրկեց Մանչեսթեր Յունայթեդին պարտությունից (տեսանյութ)

0

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:1 հաշվով  է ավարտել հանդիպումը «Սթոք Սիթիի» հետ:

 

Հանդիպման 19-րդ րոպեին սեփական դարպասն է գրավել մանչեսթերյան ակումբի կիսապաշտպան Խուան Մատան: Չնայած խաղային հսկայական առավելությանը «Մանչեսթեր Յունայթեդին» երկար ժամանակ չի հաջողվել գրավել «Սթոք Սիթիի» դարպասը: Մրցավարի կողմից  ավելացված ժամանակի 4-րդ րոպեին տուգանայինից գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Ուեյն Ռունին, ով խփելով իր 250-րդ գոլը` դարձավ ակումբի պատմության լավագույն ռմբարկու:

 

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր «Կարմիր սատանաների» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 73-րդ րոպեին:

 

Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 41 միավորով 6-րդ հորիզոնականում է, «Սթոք Սիթին» 28 միավորով 9-րդն է:

 

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սթոք Սիթի»` 1:1

Գոլերը` Ռունի 90+4 - Մատա 19 (ինքն.)