ru24.pro
Все новости
Январь
2017

Արամ Զավենի Սարգսյանն առաջադրվելու է Սյունիքի մարզից (տեսանյութ)

0

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը մտադիր է «Ելք» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրվել Սյունիքի մարզում: Այս մասին Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովից հետո ասաց լրագրողների հետ զրուցում։

«Ես եմ վերագործարկել Ագարակի գործարանը, շատ լավ ճանաչում եմ Սյունիքի բնակչությանը, իմ եղբայրը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանն էլ է երկար ժամանակ այդ տարածքում ապրել և շատ լավ ծանոթ է այդ մարզին, այդ պատճառով էլ առաջադրվելու է այդ մարզում»,- ընդգծեց նա:

Արամ Սարգսյանը հավելեց, որ դաշինքի վերջնական որոշում չի կայացրել  այդ ընտրատարածքից առաջադրվելու վերաբերյալ, բայց ինքը պնդելու է իր ցանկությունը։

Արամ Սարգսյանն ընդգծեց, որ «Ելք» դաշինքը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձից հետո վերսկսել է ակտիվ քննարկումները «Ժառանգության» հետ։ Այս պատճառով «Ելք»-ի ցուցակը դեռ չի հրապարակվում, չի բացառվում, որ  «Ժառանգությունը» միանա իրենց և դաշինքը այդ պարագայում կունենա  4  առաջնորդ։

«Մեզ համար տարբերություն չկա, թե ցուցակը ով է գլխավորելու»,-շեշտեց նա։