ru24.pro
Все новости
Декабрь
2016

Ես իմ ողջ կյանքը նվիրել եմ ֆուտբոլին, շնորհակալ եմ ինձ հավատալու համար. Հենրիխ Մխիթարյան

0

«Ես ինձ հպարտ եմ զգում  7-րդ անգամ Հայաստանի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առթիվ։ Շնորհակալություն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային, իմ երկրպագուներին և մեդիայի ներկայացուցիչներին՝ ինձ հավատալու համար»,- ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել իր կարիերայի ընթացքում  7-րդ և 6-րդ անգամ անընդմեջ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հենրիխ Մխիթարյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ իր անցած ուղու մասին։

«Ես իմ ողջ կյանքը նվիրել եմ ֆուտբոլին և հասել եմ նշանակալի ուղենշի։ Սակայն դեռ զգում եմ, որ կարող եմ կերտել ավելի մեծ պատմություն իմ ակումբի՝ Մանչեսթեր Յունայթեդի և Հայաստանի համար՝ երկրի, որը քնքշորեն սիրում եմ և միշտ իմ մտքում է»,- գրել է Մխիթարյանը։