Ապրիլի 1-2-ը կանցկացվի Silicon Mountains 2026-ը
Ապրիլի 1–2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական միջոցառումը։
Այն կմիավորի պետությանը, բիզնեսին, գիտական եւ ինժեներական համայնքներին՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացման օրակարգի շուրջ։
Մեկնարկը կտրվի Silicon Mountains RISE (Research, Innovation, Science, Engineering) ձեւաչափով, որի շրջանակում նախատեսվում են խոշոր ցուցահանդես եւ պանելային քննարկումներ։
Միջոցառման առանցքային ուղղություններն են՝ հետազոտություն, նորարարություն, գիտություն եւ ինժեներիա։
Silicon Mountains 2026-ի շրջանակում կանցկացվի նաեւ Silicon Mountains Regional Forum, որն ուղղված է Հայաստանի մարզերի տեխնոլոգիական ներուժի բացահայտմանը։ Ֆորումը կկայանա Տավուշի մարզում։
Միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը՝ խթանելով տեղական ներուժի իրացումը եւ միջազգային համագործակցության ընդլայնումը։
Silicon Mountains 2026-ը կանցկացվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ եւ ՏՀՏ Գործատուների Միության նախաձեռնությամբ:
