ru24.pro
Все новости
Декабрь
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
26
27
28
29
30
31

BANA Angels-ը ներդրում է կատարել հայկական CaseLens-ում

0

BANA Angels-ը հայտարարել է հայկական CaseLens ստարտափում ներդրում կատարելու մասին։  

CaseLens-ը արհեստական բանականության օգնությամբ ավտոմատացնում է միջազգային արբիտրաժի եւ բարդ դատական գործերի նախապատրաստումը։ Ժամանակագրություններից եւ փաստաթղթերի ամփոփումներից մինչեւ սեմանտիկ որոնում եւ վկաների ցուցմունքների ստուգում՝ CaseLens-ը տարբեր աղբյուրներից հավաքված գործի նյութերը վերածում է ճշգրիտ, ստուգելի եւ անվտանգ նախապատրաստական ռեսուրսների։

[[linked-news16022]] 
Հիմնված առաջադեմ արհեստական բանականության եւ LLM-ների վրա՝ հարթակը իրավաբանական թիմերին օգնում է նվազեցնել ձեռքով կատարվող աշխատանքի վրա ծախսվող ժամանակը եւ կենտրոնանալ ուժեղ, հիմնավորված ռազմավարությունների մշակման վրա։