ru24.pro
Все новости
Апрель
2025

Խոզնավարում Ադրբեջանի կրակոցներից վնասվել է տներից մեկը

0

ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ Ադրբեջանի կրակոցներից վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արեւային ջրատաքացուցիչը:

Տուժածներ չկան:
 
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչեւ օրս Ադրբեջանը չի արձագանքել»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։