ru24.pro
Все новости
Декабрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ռուսաստանցու ձերբակալությունը ապօրինի էր․ նախադեպ

0

Հոկտեմբերի 21-ին հայաստանյան ոստիկանությունից կապ են հաստատել Ռուսաստանի քաղաքացի Ռոման Շկլովերի հետ և տեղեկացրել, որ վերջինս պետք է ներկայանա Երևանի մետրոպոլիտենի պահպանման բաժին։

Նույն օրը Շկլովերը ինքնակամ ներկայացել է Ոստիկանության բաժին, որից հետո մետրոպոլիտենի պահպանման բաժնում իբրև թե անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ակնհայտորեն ոչ իրավաչափ և առանց համապատասխան փաստական հիմքերի առկայության Շկլովերը ձերբակալվել է։ Իրավիճակի մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ), որը ստանձնել են Շկլովերի իրավունքների պաշտպանությունը։ Կազմակերպության իրավաբան Սամսոն Գալստյանը ձերբակալության օրը գնացել է Ոստիկանության բաժին և որպես Շկլովերի փաստաբան մասնակցել վերջինիս անձական խուզարկությանը, որը տեղի է ունեցել ոչ իրավաչափ ձերբակալման պայմաններում։

Մի քանի ժամ Ոստիկանության բաժնում անազատության մեջ պահելուց հետո Շկլովերին տեղափոխել են Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, որտեղ վերջինս մնացել է մինչև ուշ գիշեր։

Այնուհետև, առանց որևէ որոշման և պատճառաբանության առկայության Շկլովերը ձերբակալվածների պահման վայրից ազատ է արձակվել։

Այսինքն անձը ապօրինի կերպով ձերբակալվել և շուրջ 12 ժամ ապօրինի պահվել է  անազության մեջ, ասված է ՀՔԱՎ-ի հաղորդագրությունում։

Ձերբակալությունից անմիջապես հետո փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան՝ վիճարկելով կայացված ձերբակալումը։

Դատավոր Ռ․ Սմբատյանի նախագահությամբ որոշում է կայացվել ներկայացված բողոքը բավարարել և հաստատել է ձերբակալման ընթացքում Շկլովերի իրավունքների խախտման փաստը։

Միաժամանակ Դատարանը Շկլովերի իրավունքների խախման փաստի կապակցությամբ իրավական ընթացակարգ սկսելու նպատակով դիմել է իրավասու պաշտոնատար անձին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի պետին։

Դատարանը իր որոշմամբ և՛ արձանագրել է, որ ձերբակալման հիմքն ու պատճառները անորոշ և անհիմն են եղել, և՛ արձանագրել է, որ անձին 6 ժամից ավել պահելուն ուղղված գործողությունները եղել են ապօրինի, և, որ Ռ․Շկլովերին դատախազի կողմից չի տրամադրվել ազատ արձակելու մասին որոշումը, ինչը վերջինս պարտավոր էր անել։

ՀՔԱՎ-ը եզրակացնում է․ «Դատարանը իրավացիորեն ամբողջությամբ ոչ իրավաչափ է ճանաչել Ռ․Շկլովերի ձերբակալման որոշումը և սա նախադեպային է նման գործերով հետագայում հնարավոր նման ապօրինի  ձերբակալումների դեպքերը կանխելու տեսակետից, քանի որ արդեն առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հստակ արձանագրվել է ոստիկանության աշխատակիցների կողմից անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքի խախտման փաստը։

ՀՔԱՎ-ը պատրաստում է դատական կարգով պահանջել բարոյական վնասի փոխհատուցում՝ Շկլովերին ապօրինի անազատության մեջ պահելու համար»։

The post Ռուսաստանցու ձերբակալությունը ապօրինի էր․ նախադեպ first appeared on Epress.am.