ru24.pro
Все новости
Декабрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Բաքուն Երեւանին առաջարկել է գործակցել «հայ անջատողականների» գործով

0

Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «համագործակցության է հրավիրել ՀՀ իրավապահ մարմիններին ԼՂ նախկին ղեկավարության վերաբերյալ քրեական գործի շրջանակում ապացույցների ձեռքբերման եւ վկաների ներգրավման հարցով»:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան:


Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը պաշտպանական թիմը հայտարարել է, որ Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում: