ru24.pro
Все новости
Декабрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի իշխանությունների դեմ

0

Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության դաժան եւ չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ ընդդիմադիր գործիչների նկատմամբ։

Մենք կոչ ենք անում «Վրացական երազանքին» դադարեցնել իր ռեպրեսիվ մարտավարությունը, այդ թվում՝ կամայական կալանքների եւ ֆիզիկական բռնության կիրառումը։ Մեզ հատկապես անհանգստացնում է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից մարդկանց լուրջ վնասվածքներ հասցնելու մասին հաղորդումները:

Խաղաղ հավաքների եւ խոսքի ազատության իրավունքներն իրացնելու համար կալանավորված անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ուժի ապօրինի կիրառման համար պատասխանատու պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Միացյալ Նահանգները համերաշխ է վրաց ժողովրդի եւ նրա ժողովրդավարական ձգտումների հետ։ Նրանք, ովքեր խարխլում են Վրաստանի ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները, այդ թվում՝ նրանք, ովքեր ճնշում են վրացիների խաղաղ հավաքների եւ արտահայտվելու ազատության իրավունքները, պատասխանատվության կենթարկվեն», - ասվում է Բլինքենի հայտարարության մեջ: