Փաշինյանը կոչ արեց դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը
p bԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ /bԲանակը, Պաշտպանության նախարարությունը մեր երկրի ամենամեծ հարկատուներից է, ՊՆ-ն առաջին 10 հարկատուների ցանկի մեջ է մտնում, այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում։/pp Փաշինյանի խոսքով, սակայն, այն, որ ՊՆ-ն 10 խոշորագույն հարկատուներից է, նշանակում է, որ մեր սոցիալ հոգեբանության և մտածողության մեջ որոշակի խնդիրներ կա։/pp «Ընդհանրապես, որպես մի մարդ, որ բանակի սրբագործմանnbsp; հայեցակարգի կրող է եղել ու հետո դառնաղի իրականությանն է բախվել, խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև դա 3-րդ Հանրապետության ընթացքում բոլորիս գործած մեծագույն սխալն է։ Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, որովհետև այդ սրբագործումը մեզ կուրացնում է ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմը, մեր անկումը ու բանակի անկումը, այն անկումը, որ ունեցել ենք երկար տարիներ»,- ասաց վարչապետն՝ ավելացնելով, որ բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին։/pp «Մեր զինվորը, իրա ցավը տանեմ, կուչ եկած, սառած՝ կանի ինքը, բոլորի դեմ կկռվի, բա ինքը գիտե՞ք՝ ում սերունդնա՝ Տիգրան Մեծի, հեսա ստեղից տալու ա, դուրս գա Մադագասկար կղզի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։/p