Կարևորվել է ՀՀ Կառավարության և ԵՆԲ-ի միջև համագործակցությունը․ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին
bԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ /bՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկային, հայտնում են կառավարությունից։br br Վարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և ԵՆԲ-ի միջև արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի և այլ ուղղություններով:br br Թերեզա Չեվինսկայան նշել է, որ ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ Կառավարության առաջնահերթությունների և ռազմավարական ծրագրերի իրականացման գործում:nbsp;br br Այս համատեքստում, կողմերը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման և այլ ծրագրերի կյանքի կոչումը:nbsp;br brՄտքեր են փոխանակվել հետագա նախագծերի իրականացման հնարավորությունների, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և այլ հարցերի շուրջ: