ru24.pro
Все новости
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների 2025-ի քվոտայի վերաբերյալ

0

bԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․nbsp;/bՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկայումս քննարկման փուլում է գտնվում ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի 2025 թվականի քվոտայի բաշխմանը վերաբերող նախագիծը, որն ըստ էության տարածվելու է նոր` 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, թողարկված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների վրա:

p

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև մաքսային մարմնի պահպանության համար լրացուցիչ ֆինանսական ծախսերից խուսափելու նպատակով` ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին և կազմակերպություններին՝ այս տարի ներմուծված և մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը թողարկման տարեթիվ ունեցող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներն անմիջապես ներկայացնել մաքսային ձևակերպման և չսպասել 2025 թվականի ընթացքում ձևակերպելուն, քանի որ 2025 թվականի ընթացքում 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտան տարածվելու է միայն 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկման տարեթիվ ունեցող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների վրա:

/p