ru24.pro
Все новости
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Միգրացիոնն այլևս չի զբաղվում հին փախստականներով

0

30 տարի ժամանակավոր կացարանում ապրող արդբեջանահայեր Հռիփսիմե Տոնյանը և Նիկոլայ Գևորգյանը պատահաբար իմացել են, որ դուրս են մնացել «կացարանի կարիք ունեցող» անձանց ցուցակից։ Նրանք ապրում են Աբովյանի ուսանողական հանրակացարանում, ինչը հաստատված է նաև մինչև 2022 թվականն արված հաշվառումներով։ 

«Հասկանում ենք, որ պետությունը հիմա զբաղվում է Ղարաբաղից նոր տեղահանվածներով։ Շատ ուրախ ենք, որ նրանք տուն կստանան շուտ։ Բայց մենք էլ արդեն 30 տարի է՝ փախստական ենք։ Մեզ Միգրացիոնից ասում են՝ այլևս ձեզնով չենք զբաղվում», – Epress.am-ին պատմել է Հռիփսիմե Տոնյանը։

 

Այսպիսով նրանք դուրս են մնացել բնակապահովության ծրագրից, որով տուն գնելու համար 10 միլիոն դրամի սերտիֆիկատ էին տալիս փախստականներին։ Սերտիֆիկատները բաժանվել են 2023 թվականին։ Փախստականներից միայն 277-ն կարողացել իրացնել վկայագիրը․ տների գները կտրուկ բարձրացել են ու շատերը, օրինակ՝ նույն հանրակացարանի բնակիչ Գեորգի Առաքելովը, չեն կարողացել տուն գտնել 10 միլիոն դրամի սահմաններում։ Ծրագրի նախապայմաններից էր՝ վկայագիրը պետք է օգտագործվի մեկ տարվա ընթացքում։ Նրանք, ովքեր չեն հասցրել, նոր սերտիֆիկատ էլ չեն ստանա։ 

Միգրացիոն ծառայությունը 2022 թվականի օրենսդրական փոփոխությունով այլևս սոցիալական որևէ ֆունկցիա չունի՝ Epress.am-ին ասել է Ծառայության ինտեգրման բաժնի պետ Իրինե Հակոբյանը․ «Պիտի սոցապը զբաղվի»։

90-ականներին, ըստ նրա, կամզվել են փախստականների ցուցակներ, որոնք շատ լայն էին։ 2022 թվականին իրենք վերահաշվարկել են տան կարիք ունեցող ադրբեջանահայերին։ Ոմանք արտագաղթել էին, ոմանք՝ արդեն հասցրել սեփականություն ձեռք բերել։

Վերահաշվարկն արվել է տնայցերով, էլեկտրականության վճարների համադրմամբ, հարևաններին հարցնելով։ Բայց այցերի հիմքում եղել են 2003 և 2005 թվականների ցուցակները։ «Թե որքան բարեխղճորեն էին դրանք արվել, չգիտենք։ Բայց մենք դրանց վրա էին հիմնվել», – ասում է Հակոբյանը։

Հռիփսիմե Տոնյանը պնդում է, որ մի անգամ է բացակայել տնից, գնացել է արտասահման՝ հոր թաղմանը․ «Մենք հո զալոժնիկ չենք ստեղ։ Եթե մի օր տնից բացակայել ենք, դա առիթ չի մեզ ցուցակներից հանելու»։

Աբովյանում փախստականների կացարանը վաղուց շարքից դուրս է եկել։ Չկա սանհանգույց, ջերմամեկուսացում։ Ջուր քաշելու համար «Վեոլիա ջուրը» պահանջում է, որ փախստականները գնեն խողովակները։ Ապացուցելու համար, որ իրենք փախստական են, Հռիփսիմեն և Նիկոլայը շարունակում են ապրել այդ պայմաններում՝ հույս ունենալով, որ կստանան սեփականության իրավունք։

The post Միգրացիոնն այլևս չի զբաղվում հին փախստականներով first appeared on Epress.am.