ru24.pro
Все новости
Ноябрь
2024

Մեր համակարգը պատրաստ է դրան. Ավանեսյանը՝ ապահովագրական համակարգի ներդրման մասին

0

p bԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. /bԱյսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ 2025 թվականին առողջապահության պարտադիր ապահովագրությունը չներդնելու հայտարարությանը։/pp Ավանեսյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը շահագրգռված է, որ օր առաջ ապահովագրական համակարգը ներդրվի։/pp «Կարծում եմ՝ մեր համակարգը պատրաստ է դրան։ Քաղաքացիների կողմից այս ռեֆորմը շատ սպասելի է, վերջին հարցումների շրջանակում էլ մենք տեսանք, որ առողջապահական խնդիրներն առաջին երեք առաջնահերթություններից են, որ քաղաքացիներն ուզում են՝ լուծվեն»,-ասաց Առողջապահության նախարարը։/pp Նրա խոսքով՝ ռեֆորմը մեծ է և իրենից ներկայացնում է ոչ միայն զուտ ֆինանսական տողի ավելացում, այլև ամբողջական վերափոխում է մոդելը, թե ինչպես պետք է ծառայությունների որակը գնահատեն, գնում իրականացնեն։/pp «Այն բոլոր կտորները, որը հնարավոր է իրականացնել և քայլ առաջ մոտենալ ռեֆորմի ամբողջականությանը, մենք այսօր էլ անում ենք։ Մենք ակտիվ կոմունիկացիան պիտի շարունակենք, քանի որ բարդ է, երբ ռեֆորմի նախագծման փուլում չխոսես դրա մասին, այդպես չի կարող լինել, մենք մասնակից ենք դարձնում նաև հանրությանը»,-նշեց նա։/pp nbsp;nbsp;/p