Անդրադարձ է կատարվել հայ-բրիտանական օրակարգային հարցերին. Քերոլայն Քոքսը Հայաստանում է
brbԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ//b. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ՄԹ Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, ով Հայաստան է ժամանել Երևան տեղափոխված «Լեյդի Քոքս վերականգնողական կենտրոնի» վերաբացման արարողությանը մասնակցելու նպատակով, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։br br Ողջունելով հյուրին՝ Պարույր Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել բարոնուհուն Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած բազմամյա բարեկամության և աջակցության համար: Իր հերթին, բարոնուհին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվող համապարփակ քայլերը՝ միտված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության կարիքները հասցեագրելուն:br br Կողմերը հանգամանորեն քննարկել են հումանիտար բնագավառում համատեղ ջանքերի հնարավորությունները և անդրադարձ կատարել հայ-բրիտանական օրակարգային հարցերին:br