Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին․ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր
p bԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ /bՀոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։nbsp;/pp Նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել նոր ձեռքբերումներ Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացման գործում:nbsp;/pp Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:nbsp;/pp Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների ընթացքը:nbsp;/pp Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:/pp br/p