ԿԲ-ն նախատեսում է գնաճի թիրախը նվազեցնել մինչև 3%. Գալստյանը՝ «այլ լիգայում խաղալու» պլանների մասին
p bԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./ԱՌԿԱ/./bnbsp;Հայաստանի Կենտրոնական բանկը դիտարկում է գնաճի իր թիրախը ներկայիս 4%-ից իջեցնել մինչև 3%, քանի որ «դրա համար բավականաչափ մկանային մասսա է ձևավորել, ասել է կարգավորիչի ղեկավար Մարտին Գալստյանը։/pp «Գնաճն իր ազդեցություն է ունենում երկրում ձևավորվող բոլոր տոկոսադրույքների վրա։ Եթե մենք կարողանում ենք գնաճը կառավարելի դարձնել ոչ թե 4, այլ 3 տոկոս մակարդակի վրա, այն ենթադրում է, որ մենք ստեղծում ենք մի միջավայր, որտեղ ծախսերը՝ կապված բարձր տոկոսադրույքների հետ, փորձելու ենք նվազեցնել»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ ղեկավարը։/pp Նշելով, որ գործող դրամավարկային քաղաքականությունը լավագույններից մեկն է աշխարհում, Գալստյանը հայտարարեց, որ «մեր հասունության և քաղաքականության նկատմամբ վստահության մակարդակն այնպիսին է, որ մենք արդեն պետք է ուրիշ լիգայում խաղանք, այլ խաղացողների հետ՝ ավելի բարդ խնդիրներ լուծելու առումով»։/pp «Մենք պատրաստ ենք ընդունելու այս մարտահրավերը»,- ընդգծել է նա։/pp Պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրների մասին է խոսքը, ԿԲ ղեկավարն ասաց, որ 2-3 տոկոս գնաճը կառավարելը մի բան է, իսկ 4-5 տոկոս գնաճը կառավարելը մեկ այլ բան։/pp «Այստեղ խաղալու հնարավորությունն ավելի լայն է: Մենք ասում ենք, որ այնքան ենք կոփվել և մկանային մասսա ձևավորել, որ կարող ենք այդ լիգայում խաղալ»,-ասաց նա:/pp Գալստյանի խոսքով՝ այս պահին մասնագիտական քննարկումներ են ընթանում կառավարության գործընկերների հետ, արդեն մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ։/pp «Կա նաև քաղաքական բաղադրիչ։ Ցածր գնաճը մի կողմից ունի դրական ազդեցություններ, բայց մյուս կողմից եթե գնաճը բարձր է, պետության նոմինալ եկամուտներն ավելի մեծ են և այստեղ պետք է բալանսավորման հարց լուծենք, թե երբ է ճիշտ ժամանակը դա իրագործելու»,-բացատրեց նա:/p