ru24.pro
Все новости
Октябрь
2024

ՀՀ նախագահը ստորագրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու օրենքը

0

p bԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․nbsp;/bՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:/pp bՀայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման հաջորդ փուլի մասին/b/pp Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվել են, որ Կանոնակարգի հաստատումից հետո պետք է համաձայնեցնեն հերթականությունը և շարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը:/pp bՍահմանի մյուս հատվածներում սահմանազատման նախկին սկզբունքի պահպանման մասին/b/pp Հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով եւ տվյալ հիմնարար սկզբունքը կամրագրեն նաեւ Կանոնակարգում։/pp bՀայաստանի և Ադրբեջանի միջև պետականnbsp;​​սահմանիnbsp;ձևավորմանnbsp;մասին/b/pp Ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:nbsp;Հանդիպման արդյունքում երկու կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։/pp Մայիսի 24-ից ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:/pp Կողմերը համաձայնության են եկել, որ սահմանազատման գործընթացը հիմնված կլինի 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա։ Այս հիմնական սկզբունքը կարձանագրվի հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագծում: Այս փաստաթուղթը ստորագրվել է օգոստոսի 30-ին։/p