ru24.pro
Все новости
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
26
27
28
29
30
31

Բացառիկ առաջարկներ՝ Ամերիաբանկի կողմից. MyHome հարթակ և արտոնյալ վարկեր

0

p bԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. /bԱմերիաբանկը TOON EXPO 2024-ին ներկայացրել է MyHome հարթակը՝ առաջինն ու միակը շուկայում, որն առաջարկում է առաջնային շուկայից անշարժ գույք գնելու ամբողջական օնլայն լուծում՝ տան ընտրությունից մինչև հիփոթեքային վարկավորման հաստատում։ Հաճախորդները միայն պետք է այցելեն նոտարական գրասենյակ՝ պայմանագրերի վավերացման համար։/pp

MyHome հարթակում ներկայացված է 70 կառուցապատողի 133 նախագիծ՝ ավելի քան 3700 բնակարանով։ Այս տարվանից հարթակում արդեն իսկ ներկայացված են նաև երկրորդային շուկայի առաջարկները՝ 31 բրոքերի կողմից առաջարկվող 1000-ից ավելի բնակարան:/pp էքսպոյի այցելուները կստանան հատուկ առաջարկ առաջնային շուկայից տան ձեռքբերման օնլայն վարկի համար՝ տարեկան 12,5% (13%-ի փոխարեն)։/pp Հիփոթեքային վարկավորման պրոդուկտների թիմի ղեկավար Լիանա Աղայանը լրագրողներին հայտնել է, որ TOON EXPO-ն տարվա կարևորագույն իրադարձությունն է, որը մեկ հարթակում է համախմբել շուկայի բոլոր մասնակիցներին՝ գնորդներին և վաճառողներին, բանկերին, կապալառուներին և բրոքերներին։/pp «Մենք միշտ կարևորել ենք մեր հաճախորդների կարիքների ուսումնասիրությունը։ Այսօր ևս հնարավորություն ունենք լսելու նրանց առաջարկները, ինչը մեզ թույլ կտա ապագայում բարելավել մեր արտադրանքը։ Մենք մեր կապալառուների հետ կառուցում ենք կայուն, վստահելի և երկարաժամկետ հարաբերություններ։ Այսօր մենք մշակել ենք շահավետ առաջարկ, որը հնարավորություն կտա TOON EXPO-ի մասնակիցներին ձեռք բերել ձեր երազանքների տունն ավելի ցածր գնով և ավելի ցածր գնային պայմաններով»,-ասաց Աղայանը։/pp bՔո տունը Հայաստանում․ Հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար /b/pb /bp Անկախ բնակության երկրից` Սփյուռքի մեր հայրենակիցները կարող են դիմել Ամերիաբանկ հիփոթեքային վարկավորման համար և գնել, վերանորոգել կամ կառուցապատել տուն Հայաստանի ցանկացած անկյունում։/pp Վարկը տրամադրվում է՝ անկախ դիմողի բնակության վայրից, անկախ ՀՀ-ում գրանցված եկամուտ ունենալու հանգամանքից և առանց տրամադրման ու սպասարկման վճարների։/pp bՆերդրումային վարկ արտերկրում տուն գնելու համար /b/pb /bp Ամերիաբանկի ներդրումային վարկը Հայաստանում 1-ին և դեռևս միակ վարկատեսակն է, որով հնարավոր է գնել անշարժ կամ շարժական գույք արտերկրում և դրանով լրացուցիչ եկամուտներ ստանալ: Վարկի համար կարելի է դիմել նաև որպես ֆիզիկական անձ ՀՀ-ի և արտերկրի ընկերություններում բաժնեմաս գնելու կամ բիզնեսում ներդրում կատարելու համար:/pp Ներդրումային վարկերի համար Ամերիաբանկն էքսպոյի այցելուներին առաջարկում է բանկի ստանդարտ տոկոսադրույքից 1%-ով ավելի ցածր տոկոսադրույք դրամային, դոլարով և եվրոյով վարկերի համար, համապատասխանաբար՝ 13%, 9,5% և 7,5% տարեկան տոկոսադրույք։/pp Տուն էսքպոյի բոլոր երեք օրերի ընթացքում Ամերիաբանկի փորձառու մասնագետները տեղում իրականացնում են խորհրդատվություն հիփոթեքային վարկավորմամբ տուն գնել ցանկացող այցելուների համար։/pp Նշենք, որ Ամերիաբանկը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը հիփոթեքային վարկերի շուկայում՝ շուկայի 22% մասնաբաժնով և ավելի քան 285 մլրդ դրամ վարկային պորտֆելով (30․09․2024թ․ դրությամբ): Հատկանշական է, որ 2024թ. առաջին 9 ամսում բանկի հիփոթեքային վարկերի մոտ 50%-ը տրամադրվել է օնլայն՝ MyHome հարթակի միջոցով։/pp bԱմերիաբանկի մասին /b/pb /bp Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։/pp Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:/pp Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:/p