ru24.pro
Все новости
Октябрь
2024

«Մենք թուրքերին ասացինք՝ նախ ձեր հաճախորդների հետ պարզեք»

0

Հոկտեմբերի 25-ին Կազանում ելույթ ունենալով BRICS-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում՝ Վլադիմիր Պուտինն ասել է.

«Վերջերս Նյու Յորքից զանգահարել էր պարոն Էրդողանի օգնականը եւ ասել, որ բանակցությունների մասով նոր առաջարկներ կան, որոնք իրենք խնդրում են քննարկել։ Ես համաձայնեցի, ասացի՝ լավ, համաձայն ենք։ Հաջորդ օրը Կիեւի ռեժիմի ղեկավարը հանկարծ հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում բանակցություններ վարել մեզ հետ։ Թուրքերին ասացինք՝ տղաներ, իհարկե, շնորհակալ ենք ձեր մասնակցության համար, բայց նախ ձեր հաճախորդների հետ պարզեք՝ ուզում են-չեն չուզում, թող ուղիղ ասեն»։