ru24.pro
Все новости
Октябрь
2024

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաստատել են սահմանազատման կանոնակարգը

0

«Նախագահը ստորագրել է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի եւ ՀՀ միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը»,- ասվում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նույնպես հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման եւ անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը: