ru24.pro
Все новости
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
26
27
28
29
30
31

Ամերիաբանկը ներկայացրել է բիզնեսի համար նախատեսված MyBusiness.am առցանց հարթակը Real Business Conference–ի շրջանակում (ՖՈՏՈ)

0

p bԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ /bԱմերիաբանկը հոկտեմբերի 18–19–ը Երևանում անցկացվող Real Business Conference գործարար կոնֆերանսի շրջանակում ներկայացրել է բիզնես հաճախորդների համար ստեղծված MyBusiness.am առցանց հարթակը։/pp «Սա ևս մեկ հնարավորություն է հանդիպելու գործարար հանրությանը, մեր բիզնես գործընկերների հետ, ինչպես նաև հնարավորություն է ներկայացնել մեր բիզնես հարթակը, որը կհետաքրքրի նրանց։ Դա MyBusiness.am հարթակն է, որտեղ նրանք կարող են ծանոթանալ իրենց համար շատ օգտակար ծառայություններին և, ինչու ոչ, նաև գեներացնել նոր գաղափարներ հարթակի հետագա զարգացման համար», – ասաց Ամերիաբանկի Բիզնես բանկինգի վարչության ղեկավար Կարեն Քարամյանը։/pp Նա նշեց, որ ՓՄՁ ուղղությունը ռազմավարական է Ամերիաբանկի համար, քանի որ այդ ոլորտը երկրների տնտեսության զարգացման շարժիչ ուժն է։ Նա նաև նշեց, որ զարգած երկրների ՀՆԱ–ում ՓՄՁ–ների մասնաբաժինը կազմում է 50-60%, իսկ Հայաստանում այդ ցուցանիշը տարեցտարի աճում է, բայց դեռ 25% մակարդակում է։/pp img width=669 alt=Америабанк, Карен Карамян src=/upload/medialibrary/6f6/6f6cd816c3e29edc3ca043e0c72bcee4.jpg height=445 title=Америабанк, Карен Карамянbr/pp Ինչ վերաբերում է MyBusiness.am հարթակին, Քարամյանը նշեց, որ դրա շնորհիվ հաճախորդները կարող են չայցելել բանկ և կարող են բոլոր ծառայություններից օգտվել առցանց։/pp Նրա կարծիքով, սա է նաև այն բանի պատճառը, որ վերջին տարիներին ՓՄՁ հաճախորդների բազան ավելացել է մոտ 6 անգամ, իսկ վարկային պորտֆելն աճել է մոտ 4 անգամ։/pp

MyBusiness.am թվային հարթակի ղեկավար Արփինե Հարությունյանն իր հերթին նշեց, որ հարթակը շուկայում բացառիկ է բիզնեսի համար առաջարկվող ծառայությունների մասով, այդ թվում՝ հաճախորդների կարիքների բացահայտման ծառայության։/pp «Խոսքը ոչ միայն ֆինանսական, այլև ոչ ֆինանսական կարիքների մասին է։ Ուզում ենք կոտրել կարծրատիպն այն մասին, որ բանկը ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություն է։ Ուզում ենք դառնալ վստահելի գործընկեր բիզնեսի համար, որը միշտ կողքին կլինի», – ասաց նա։/pp img width=669 alt=Америабанк, Армине Арутюнян src=/upload/medialibrary/ccd/ccd3b4eb45d7f53d7b7b33e1c5a3de4e.jpg height=445 title=Америабанк, Армине Арутюнянbr/pp Հարությունյանը նշեց, որ հաճախորդները «մեկ պատուհանի» սկզբունքով, առանց բանկ այցելելու, կարող են բացել բիզնես հաշիվ, ստանալ քարտ, անվճար մոբայլ բանկինգ, վարկ, հասանելիություն էլեկտրոնային վճարումների գործիքների նկատմամբ, և այս ամենը ցանկացած հարմար վայրից։/pp

«MyBusiness.am հարթակի շնորհիվ յուրաքանչյուր չորրորդ հաճախորդ դառնում է բանկի հաճախորդ առցանց, քարտերի 70%–ը պատվիրվում է մեր հարթակի միջոցով, օնլայն բանկինգի 62%–ն ակտիվացվում է հարթակի միջոցով, վարկավորման 70%–ն իրականացվում է հարթակի միջոցով, սրանք շատ տպավորիչ թվեր են», – ասաց նա։/pp Հարությունյանը նշել է, որ Ամերիաբանկը հաճախորդին ավելորդ թղթաբանությամբ չծանրաբեռնելու համար օգտագործում է առցանց սքորինգի մեխանիզմներ՝ մեքենայական ուսուցման կիառմամբ, ինչը թույլ է տալիս վարկի տրամադրման որոշումն ընդունել ամբողջությամբ առցանց ձևաչափով։/pp bԱմերիաբանկի մասին/b/pp Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարքnbsp; նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր:nbsp;/pp Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:/p