ru24.pro
Все новости
Октябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

ՎԶԵԲ–ն ու ԵՄ–ն 5մլն դոլար են տրամադրել «ԱԿԲԱ լիզինգ»-ին փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման համար

0

p bԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ /bՀայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները (ՄՓՄՁ-ները) կօգտվեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Եվրամիության(ԵՄ) կողմից «ԱԿԲԱ լիզինգ»-ի միջոցով տրամադրվող 5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով նոր ֆինանսավորումից, հաղորդում է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունը։nbsp;/pp ՎԶԵԲ-ի ֆինանսավորումը համալրվում է մինչև 12,5 տոկոսի չափով Եվրամիության(ԵՄ) դրամաշնորհային նախաձեռնությունների և անվճար տեղական և միջազգային խորհրդակական ծառայությունների միջոցով, որոնք երկուսն էլ ֆինանսավորվում են «ԵՄ-ն հանուն բիզնեսի» (EU4Business) նախաձեռնության շրջանակներում։br br «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ»-ը այս նոր վարկային գիծը լիզինգով կտրամադրի հայկական ընկերություններին, որը նրանց թույլ կտա ներդրումներ կատարել ժամանակակից սարքավորումների և արտադրության արդիականացման ուղղությամբ, ինչպես նաև բարելավել արտադրանքի որակը և ուժեղացնել աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի միջոցառումները: «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ»-ին տրամադրված վարկի առնվազն 70 տոկոսը կօգտագործվի կանաչ տեխնոլոգիաների ոլորտում ներդրումները ֆինանսավորելու համար՝ ընկերություններին օգնելու խթանել բնապահպանական պրակտիկան և բարելավել ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը:/pp Լիզինգի շուկայի առաջատար «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ»-ի 100% բաժնետեր է հանդիսանում Ակբա բանկը, որը ՎԶԵԲ-ի վաղեմի գործընկերն է, և կենտրոնանում է ՄՓՄՁ-ների և գյուղատնտեսության ոլորտների վրա։/pp ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է։ Մինչ օրս Բանկն ավելի քան 2․4 միլիարդ Եվրո գումար է ներդրել երկրում 220 նախագծերի շրջանակներում, որտեղ աջակցում է մասնավոր հատվածի զարգացմանը և անցմանը կայուն և կանաչ տնտեսության։/p